«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Մենք ուժ էինք, քանի դեռ սարսափի, ապականության ու անօրինականության խորհրդանիշ Ներոնը չէր վերածնվել քրիստոնեության օրրանում

Մենք ուժ էինք, քանի դեռ սարսափի, ապականության ու անօրինականության խորհրդանիշ Ներոնը չէր վերածնվել քրիստոնեության օրրանում
01.06.2026 | 17:07

Նույնիսկ մեր կառավարիչների անխոհեմության, անտարբերության, անհեռատեսության պարագայում մենք ուժ էինք, քանի դեռ առասպելական սուտլիկը չէր կախարդել իրականությունից հոգնած ու հոգու սովից կուշտ հայ հասարակությանը։

Մենք ուժ էինք` թերևս պայմանավորված մեր թշնամու ենթագիտակցության մեջ արմատացած պարտության վախով և հզորների հետ մեր ունեցած` գոնե ոչ կոնֆլիկտային հարաբերությունների առկայությամբ։

Մենք ուժ էինք, բայց ծույլ` մեր ժառանգած ներուժը պահպանելու մեջ և անպատասխանատու` ինքներս մեր հանդեպ։ Մենք «մեր տունը ավազի վրա էինք կառուցել»` բացառելով փոթորիկի ու կայծակի առկայությունը, մինչդեռ` հարևանը իր տան հիմքերն էր ամրացնում մեր աչքի առաջ։

Մեր կառավարիչները արխային վայելում էին մեր հաղթանակի պտուղները, մինչդեռ հարևանը ծածուկ, սողացող պատերազմ էր մղում։

Թշամին միլիոններ էր ծախսում աշխարհի ամենաուժեղ պատմաբանների վրա, որոնք պատմության կեղծարարությամբ ծառայություն էին մատուցում մեր ունեցվածքը կողոպտողներին։

Թուրքիան ու Ադրբեջանն իրենց «անտիկ» պատմությունն ու հնագույն «մշակույթը» լուսաբանելու համար աշխարհի ամենահայտնի համալսարաններում սրահներ էին վարձակալում, դասախոսություններ, պրեզենտացիաներ ու լսումներ կազմակերպում, անվճար գրքեր բաժանում իրենց կարծեցյալ պատմության ու «Խոջաշուի եղեռնի» մասին, իսկ մենք քնած էինք «էշի ականջում»։

Մեր պատմաբանների ձայնը լսող չեղավ, որովհետև Հայաստանը պետական մակարդակով կեղծիքին հակազդելու ո՛չ մի միջոց չձեռնարկեց։

Թշնամին հզոր պատմաբաններ էր վարձում, իսկ մենք, անհասկանալի կերպով, կորցրեցինք մեր պատմաբանների սերուցքը` հանձինս Արտակ Մովսիսյանի, որը հայոց պատմության մեր քայլող «գանձարանն» էր։

Եվ մեր գլխավոր գերագույն աղետաբերը եկավ ու պղծեց մեր սրբությունները, ջնջեց մեր հազարամյակների պատմությունը, լեգիտիմացրեց մարդկային պատմության մեջ նմանը չունեցող կեղծիքը։

Մենք ուժ էինք, քանի դեռ սարսափի, ապականության ու անօրինականության խորհրդանիշ Ներոնը չէր վերածնվել քրիստոնեության օրրանում։

Ի դեպ, Ներոնի սահմռկելի կերպարը որոշ չափով զուգորդվում է գերագույն հայատյացի բնավորության որոշ գծերի հետ։

Նա ատել է քրիստոնյաներին, Հռոմի հրդեհը փաթաթել է նրանց վզին և դաժան հաշվեհարդար տեսել նրանց հետ։ Հաճույքով նրանց գամել է խաչին և այրել։

Ներոնը սիրում էր թատրոնը և երաժշտությունը, սիրում էր ելույթ ունենալ հասարակության առաջ, նույնիսկ ստիպում էր, որ նրանք լսեն իր նվագը և ծափահարեն։

Հետաքրքրական փաստ է, որ նրա հոբբիներից մեկն էլ սպորտն էր:

Երբ Հռոմը բոցերի մեջ այրվում էր, նա խրախճանքի մեջ էր և մոլեգնորեն նվագում էր։

Եվ այսպես` շարունակ։

Կարևոր մի փաստ ևս. Ներոնը սատկել է մ.թ. 68 թ. հունիսի 9- ին

Ինչպես ասում են` խեր ըլի…

Siranush Israel

Դավիթ Վանյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 159

Մեկնաբանություններ